Հասարակություն Տեսանյութեր 

90 միլիոն զոհ` մի քանի ժամում. Հրապարակվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային պատերազմի տեսանյութը

analitik.am

 

 

«Science and Global Security» (SGS) նախագծի հեղինակները YouTube-ում տեսանյութ են հրապարակել, որում ցուցադրվում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների, մասնավորապես` Միացյալ Նահանգների միջև միջուկային պատերազմի զարգացման հնարավոր սցենարները: Այս մասին հայտնում է Լենտան։

 

«SGS-ն մշակել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունների հավանական էսկալացիայի սիմուլյացիան՝ հաշվի առնելով միջուկային ուժերի իրատեսական դիրքերը, թիրախներն ու մահվան դեպքերի գնահատականները:

 

 

 

Ըստ հաշվարկների՝ պատերազմի առաջին մի քանի ժամվա ընթացքում զոհվելու և վիրավորվելու է ավելի քան 90 միլիոն մարդ»,-ասվում է տեսանյութում:

Հրապարակված տեսանյութում միջուկային հարձակման նախաձեռնողը Մոսկվան է, որը գրոհում է դիրքերը Լեհաստանի և Գերմանիայի սահմանին, ինչին ի պատասխան Վաշինգտոնը Կալինինգրադի շրջանում հրթիռային հարված է հասցնում, որից հետո պատերազմը տարածվում է, մասնավորապես` Հյուսիսային Ամերիկայի տարածքում:

Պատերազմում զոհերի թվի հաշվարկն իրականացվում է «NUKEMAP» ծրագրի միջոցով:

Նույն շարքից