Միջազգային Քաղաքականություն 

ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

analitik.am

Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, ով հունվարից ստանձնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը, խոսելով ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների մասին, իր գոհունակությունն է հայտնել առկա մակարդակից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ղեկավարությունը մինչև վերջ դեմ արտահայտվեց  Զասի` պաշտոնն ավելի շուտ ստանձնելուն, ինչի արդյունքում դա տեղի կունենա միայն հունվարին, երբ ավարտվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի նախագահության ժամկետը:

Նույն շարքից