Հասարակություն 

Հարբած պարուհին կծել և ծեծել է ոստիկանության աշխատակիցներին

analitik.am

Լոնդոնի օդանավակայանում բալետի հարբած  պարուհին կծել և ծեծել է բրիտանական ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Լենտան:

Հիթրոու օդանավակայանում ալկոհոլի ազդեցության տակ լինելու պատճառով իսպանուհի Դայանա Անդրեաս Ռիվերային արգելվել է ինքնաթիռ նստել: Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են դուրս հանել վերջինիս և տանել ոստիկանական բաժանմունք, սակայն կինը դիմադրություն է ցույց տվել: Նա կծել և հարվածել է ոստիկանության աշխատակիցներին։

Բացի այդ, պարզվել է, որ վերջինս իր մոտ դանակ է ունեցել։

Այժմ կինը մեղադրվում է ոստիկանության ծառայողների վրա հարձակման և ապօրինի ձևով սառը զենք պահելու մեջ։

Նույն շարքից