Հասարակություն 

Բրիտանացի մոդելին անձնագրի պատռված էջերի պատճառով փակել են խավարասերներով լի խցում

analitik.am

Բանգկոկի օդանավակայանում բրիտանացի մոդելին փակի տակ են պահել խավարասերներով լի խցում՝ անձնագրում մի քանի էջի բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է Mirror-ը:

28-ամյա Լեյսի Մոնթգոմերի-Հենդերսոնն ուղևորվել է Գլազգոյից Թաիլանդ։ Բանգկոկի օդանավակայանի աշխատակիցները նկատել են, որ նրա անձնագրում բացակայում է երկու էջ: Ըստ Հենդերսոնի, նա պոկել է անձնագրի էջերը մի քանի տարի առաջ, երբ դրանք պատահմամբ կեղտոտվել են, իսկ Թաիլանդի անձնագրային հսկողության աշխատակիցները չեն ընդունել այդպիսի փաստաթուղթը:

Արդյունքում աղջկան 24 ժամ պահել են խցում, որտեղ, ըստ նրա, վխտում էին խավարասերները և նրա հետ կենդանու պես էին վարվում։ Մեկ օր անց բրիտանուհուն բաց են թողել, և նա նորից ուղևորվել է Շոտլանդիա:

Նույն շարքից