Կիևում անհայտ տղամարդը սպառնում է պայթեցնել կամուրջը, որտեղ գտնվում է մետրոյի կայարանը, նա կրակ է բացել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ոստիկանության պետ Անդրեյ Կրիշչենկոն:
«Անհայտ տղամարդը կրակ է բացել և սպառնում է պայթեցնել կամուրջը: Մենք իրականացնում ենք հատուկ ոստիկանական գործողություն: Այստեղ են իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները: Կամուրջի վրա ավտոմեքենաների և գնացքների տեղաշարժը արգելափակված է», -ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրիշչենկոյի մամուլի քարտուղար Օքսանա Բլիշչիկը:
Կատարվածը որակվում է որպես ահաբեկչության նախապատրաստում: