Հայաստան Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցը բնականոն գործընթաց է համարում Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկությունները

analitik.am

Չեմ կարող ասել, թե ինչ է քննարկվելու, քանի որ սահմանված օրակարգ չկա: ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը նշել է, որ չի կարող ասել, թե ինչ հարցեր կհնչեն, այդ թվում նաև իր կողմից, նիստի օրակարգը պարզ կլինի, ինչից հետո հասկանալի կլինի, թե ինչի մասին պետք է խոսել:

Իմ քայլը խմբակցության ղեկավարը բնականոն գործընթաց է համարում Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկությունները. «Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել պաշտոնանկությունների համար, չեմ կարող ասել: Ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն»:

Հարցին, թե կլինեն արդյո՞ք նոր պաշտոնանկություններ, Մակունցն ասել է, որ որևէ բան չի կարող ասել, տեղեկություններ չունի:

Նույն շարքից