Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր ԱԱԾ պաշտոնական կայքէջից հեռացրել են ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունը:
ՔՊ վարչության նիստից հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև այդ թեմային:
Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, Աղաջանյանն ասաց, որ ԱԱԾ աշխատակիցը, ով պատասխանատու է դրա համար, գտել է, որ դա է ճիշտը: