Իրավական Հասարակություն 

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նորընտիր նախագահին

analitik.am

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանների դատավորների հետ։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորընտիր նախագահ Արթուր Մկրտչյանին։
«Արթուր Մկրտչյանը երկարամյա փորձ ունի դատական համակարգում և ոչ միայն։ Վստահ եմ, որ Արթուր Մկրտչյանը արժանացել էր ձեր բոլորի վստահությանը և նրան հարգում և սիրում եք որպես գործընկեր։ ԲԴԽ-ն էլ իր հերթին հայտնում է, որ ամեն հնարավորը կանի, որ կարողանա օգնել, աջակցել, որ նա կարողանա ճիշտ և որակյալ աշխատել։ ԲԴԽ–ն ցանկացած պրոբլեմի դեպքում պատրաստ է կանգնել դատավորի թիկունքին»։

Նույն շարքից