Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը/տեսանյութ/

analitik.am

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։

 

 

Արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

 

 

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ տեղադրված արձանագրության քողազերծման և Վեհարանի բացման կապակցությամբ թողարկված նամականիշերի մարման արարողությանը:

 

 

Հաջորդիվ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել Վեհարանում, ծանոթացել բարեկարգման շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներին:

 

 

Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների հայրապետանիստը, կառուցվել է մեկ դար առաջ` Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ:

 

 

Նույն շարքից