Հասարակություն Իրավական 

Դատավորների ժամանցը փորձում են սահմանափակել

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հանդիպում էր կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ 60 դատավորի հետ։ Քննարկման թեման դատական համակարգի խնդիրներն էին։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ որդեգրել են բաց և փակ թափանցիկ գործելաոճ և ԶԼՄ-ների համար հասանելի են միշտ։ Բացի այդ, ամբողջ դատական համակարգի համակարգչային ցանցը կթարմացվի։

Որպես նորամուծություն՝ մտադիր են նաև ներդնել դատավորների մեքենաներին հատուկ պետհամարանիշներ հատկացնելու մեխանիզմ։ Ռուբեն Վարդազարյանի համոզմամբ՝ դա կնշանակի, որ դատավորը ճանաչելի կդառնա հանրությանը և եթե, օրինակ, որոշի խաղատուն կամ գիշերային ակումբ գնալ՝ մարդիկ կիմանան այդ մասին։

Նշենք, որ այդպիսի համարանիշներ կտրամադրվեն կամավորության սկզբունքով։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից