Հասարակություն 

Եթե ամեն հին մերժում ենք, ապա Նոր Հայաստանում չպետք է լինեն ԱԺ պատգամավորներ, որոնք ժառանգվել են Հին Հայաստանից․ Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Եթե ամեն հին մերժում ենք, ապա Նոր Հայաստանում չպետք է լինեն ԱԺ պատգամավորներ, որոնք ժառանգվել են Հին Հայաստանից։

Ինչո՞ւ։

Որովհետև Հին Հայաստանում ԱԺ մտնելու համար պետք էր ստվերային գործարքների գնալ հին ռեժիմի հետ, ստանալ հին իշխանության համաձայնությունը և ունենալ ստվերային ֆինանսավորում։ Գաղտնիք չի, որ ոչ միայն իշխող, այլև անցողիկ ընդդիմադիր պատգամավորների ցուցակները նախորոք համաձայնեցվում էր Սերոժ ձյաձյայի հետ։ Դա էր Հին Հայաստանի խաղի կանոնները ու նման դեպքերի մասին կան շատ հետաքրքիր պատմություններ։

Եթե ամեն հին մերժում ենք, ապա պետք է մերժենք նաև "հին" և կասկածելի, նախկինից ժառանգված պատգամավորներին։ Եթե հինը մերժում ենք, ապա ԱԺ պետք է մտնեն նախկին իշխանության հետ որևէ գործարքների մեջ չմտած մարդիկ։

Հիմա գամ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների քաղաքական պաշտոն դառնալու խնդրին։

"Պատկան" մարմինները ասում են առաջին հայացքից "համոզիչ" միտք, թե բա բնական չի, որ իշխանության եկած ուժը այդ պաշտոններում պետք է նշանակի իր թիմի մարդկանց։
- Ոչ, սիրելի պատկան մարմին, պետական հաստատությունների ողջ իմաստն այն է, որ նրանք պետք է ղեկավարվեն մասնագետների կողմից և իշխանության եկած թիմը չպետք է դրանք օգտագործի իր թիմային շահերի համար, որպեսզի երկրում ամենաթողություն և անօրինականնություն չլինեն։ Դրա համար կան քաղաքական պաշտոններ, որոնք հաշվետու են խորհրդարանին, եթե ԱԺ-ին հաշվետու չեն, ուրեմն քաղաքական թիմի անդամ չպետք է լինեն։ Եթե ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարություն չեն դառնում, ուրեմը վնասակար է այդ նախագիծը։

Ընդամենը հիշեցնեմ խեղճ Թրամպի օրինակը, որին կոնգրեսում երկար ժամանակ բռնաբարում էին միայն այն բանի համար, որ զանգել էր ԿՀԾ-ի (ՑՌՈՒ) տնօրենին։ Մեղադրանքն այն էր, թե Թրամպը նրա հետ ինչ ուներ առանձին խոսելու։

Հաջորդ "համոզիչ" փաստարկն այն է, թե բա սպաները Հին Հայաստանից են ու այդ պատճառով չեն ցանկանում բռնել իրենց ընկերներին, պետք են Նոր Հայաստանի կադրեր, որ բռնեն։ Այսինքն իրավապահ համակարգը, հետո նաև դատական ու մյուս մարմինները պետք ենթարկվեն Նոր Հայաստանի ցուցումներին, այլ ոչ թե օրենքներին։

Դա Հին Հայաստանի մոտոցում է, առաջ էլ էին կարծում, որ իրավապահ և դատական համակարգերը պետք է ենթարկվեն քաղաքական իշխանության ցուցումներին ու պատահական չի, որ դա ասում է Հին Հայաստանից ժառանգված պատգամավորը»,- գրում է քաղաքագետ Դանիելյանը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից