Հայաստան Քաղաքականություն 

Հատուկ Վալերիյ Օսիպյանի համար նոր պաշտոն ստեղծեցին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռևս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին։

Նա պետք է մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին։ Մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի որ նախօրեին ԱԽ նիստում կրքերը թեժացել էին, Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու հողի վրա տարաձայնություններ եղել, և Օսիպյանն առարկել էր վարչապետին՝ ներկայացնելով ուժ կիրառելու վտանգները, ինչը դուր չէր եկել Փաշինյանին, և նա ասել էր՝ եթե ինքը չի կարող, մեկ ուրիշը կանի։

Սակայն նրան անգործ չթողեցին, եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից