Հասարակություն 

Նիկոլ, սխալ կուպե ես նստել. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Էդուարդ Շարմազանովն իր էջում գրում է.

«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր ֆալշ երգը թալանի ու թալանչիների մասին։

Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։

Անշուշտ օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։
Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։

Հ.Գ. Նիկոլ, սխալ կուպե ես նստել։

Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմիր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։

Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։

 

Նույն շարքից