Հասարակություն 

Ես չպետք է դա անեի. Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել 20 տարի առաջ արածի համար

analitik.am

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընտրությունների նախօրեին ներողություն է խնդրել մուգ դիմահարդարմամբ իր լուսանկարի համար։ Այս մասին հայտնում է Life-ը։

Ավելի վաղ Time-ը հրապարակել էր մի լուսանկար, որտեղ վերջինս մուգ դիմահարդարմամբ է։ Այդ տեսքով Թրյուդոն մասնակցել է դպրոցում կազմակերպված երեկույթի, որտեղ դասավանդել է 2001 թվականին։ Նա այդ ժամանակ 29 տարեկան էր։

«Այդ օրը ես Ալադինի կերպարով էի, և շատ մուգ դիմահարդարմամբ, ինչի համար ցավում եմ։ Ես չպետք է դա անեի»,-ասել է Թրյուդոն։

Սեպտեմբերի 11-ին Թրյուդոն հայտարարել է նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին՝ գլխավոր նահանգապետին պաշտոնապես խնդրելով լուծարել խորհրդարանը:

Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Նույն շարքից