Հայաստան Քաղաքականություն 

Անսպասելի թեկնածու` ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով  նախագահ Վլադիմիր Վարդանյանը Նիկոլ Փաշինյանից հանձնարարություն է ստացել այնպես անել, որ ՍԴ դատավորները հրաժարական տան: Եվ եթե այս գործը նրան հաջողվի գլուխ բերել, Փաշինյանը Վարդանյանին Արդարադատության նախարարի պաշտոնն է խոստացել:

Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնի հավակնորդների ցանկում է և Վարդանյանը, հասկանալով իր սա նախարար դառնալու իր միակ շանս է, արշավ է սկսել իր նախկին գործընկերների դեմ:

Թերթը գրել է, որ Վարդանյանը 2003 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում և հաճախակի ուղեկցել է Գագիկ Հարությունյանին արտասահմանյան այցերի ժամանակ: 2018թ.-ի ապրիլից մինչև պատգամավոր դառնալը, Հրայր Թովմասյանի օրոք,  Վլադիմիր Վարդանյանը եղել է  ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:

«ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանը կոնֆլիկտներ է ունեցել բոլոր դատավորների ու աշխատակազմի հետ, նույնիսկ իր համար տհաճ որոշ միջադեպեր են եղել Կիմ Բալայանի և Ֆելիքս Թոխյանի հետ:  Ի վերջո, օգտագործելով Արարատ Միրզոյանի հետ մտերմությունը, Վլադիմիր Վարդանյանը դարձավ պատգամավոր՝ հանգրվանելով «Իմ քայլ» խմբակցությունում»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից