Գլխավոր Հասարակություն 

Տականքը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի. ՊԵԿ նախագահը վիրավորել է զոհված ազատամարտիկի կնոջը

analitik.am

ՊԵԿ նախագահն այնքան անբարո է, որ զոհվածի կինը մոտենում ու հարց է տալիս, իսկ նա ասում է, որ իր պատասխանը գրկելն է: Ղուրբան լինեք իմ տղայի ոտքի տակի կեղտին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության մոտ բողոքի ակցիա անող զոհված զինծառայողներից մայրերից մեկը:

«Ճիշտ եք, ձեր կնիկներին, երեխեքին աշխարհը գրկում է: Մեզ գրկող չկա, հարգելի ՊԵԿ նախագահ, զիբիլ: Դուք սովոր եք, տեսել եք, որ ձեր կնիկներին ուրիշներն են գրկում, տեսել եք ձեր երեխաներին ուրիշների գրկում, իսկ մեզ ոչ մեկ չի կարա գրկի, լպիրշի մեկը, անդաստիարակ, ու սա կառավարության անդամ է: Ասում է, որ քեզ գրկելը դա քեզ պատասխան է: Սրանց ինչ պատասխանենք»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը:

«Մեկը լինի իրա կնգան գրկի»,-ասաց Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` դատապարտելով Անանյանի հայտարարությունը:

Ակցիա անող կանայք պահանջում են, որ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների օրինակով գումար տան նաև զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Սասնա ծռերի գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին:

Ավելի ուշ խոսեց նաև զոհվածի կինը, ում Անանյանն ասել է, որ իր պատասխանը միայն վերջինիս գրկելն է. «Մասսայական ես խոստանում եմ ՊԵԿ նախագահը պետք է ինձանից ծնկաչոք ներողություն խնդրի: Գնա գրկի քո կնոջն ու սիրուհիներին, անշնորհք: Խի իմ ամուսինը պառկած ա Եռաբլուրում, որ դու ինձ նման բան ասե՞ս: Իմ թոռը սահման է պահում, որ դու գաս ինձ նման բան ասե՞ս: Պետք է գա մասսայաբար ներողություն խնդրի: Մենք թքած ունենք նման պաշտոնյայի վրա: Ծնկաչոք պետք է ներողություն խնդրի տականքը»:

Կառավարության մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նույն շարքից