Հասարակություն 

Եթե Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու, թող Սասնա ծռերի գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն․ Խաչատրյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը: Այստեղ է նաև Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հունվարից մինչև այսօր մի քանի դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են. «Վերջին դիմումը գրել ենք Աննա Հակոբյանի հայտարարությունից հետո, որ մեր զինվորները ոչնչի համար են զոհվել: Մենք գրություն ենք գրել 6-րդ ամսին, որ զոհվածների մայրերը պահանջում են իրենց որդիներին: Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որևէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող Սասնա ծռերի գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան:

Վանաձորում հայտարարեց, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում են՝ տվեք մեր բալեքին, որ մեզ պահեն, կամ էլ էտ գումարը տվեք, որ մեր ժողովուրդը պահի»:

Նույն շարքից