Միջազգային Քաղաքականություն 

Բոլթոնը քննադատել է Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը

analitik.am

ԱՄՆ անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը փակ հանդիպման ժամանակ քննադատել է Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել նախագահի հետ ունեցած ներքին տարաձայնությունները։ Մանսավորապես, նրան վրդովեցրել է Թրամփի աֆղանական թալիբան շարժման առաջնորդներին (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) Քեմփ Դեյվիդ հրավերի որոշումը։

Բացի այդ, Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ցանկացած բանակցություն «դատապարտված է ձախողման»: Ըստ նրա, այս երկրները ցանկանում են բանակցություններ վարել միայն պատժամիջոցներից խուսափելու համար, որպեսզի պահպանեն իրենց տնտեսությունը:

Նույն շարքից