Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ոստիկանապետի պաշտոնակատարի անունը

analitik.am

ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարելու է ծառայության առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:

Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ օրենսդրությամբ կարգավիճակ է վերջինս, և նշանակված անձինք այդ կարագավիճակում ունեն լիարժեք լիազորություններ կառավարելու երկու համակարգերը. «Մենք սպասում ենք ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրմանն ու հրապարակմանը: Այս պահին կարող ենք շնորհավորել մեր գործընկերներին և հաջողություն մաղթել»:

 

Նույն շարքից