Հասարակություն 

Մենք Ձեզ չենք հիշի ամեն սեղան նստելուց տղերքի կենացը խմելիս. Միհրան Հակոբյան

analitik.am

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Բարի ճանապարհ պարոն Օսիպյան:

Մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ, որպես դիդակտիկ նյութ երիտասարդ քաղաքագետներին դասավանդելիս:

Մենք Ձեզ կհիշենք, որ չմոռանանք արժևորել զինակիցների հիշատակը երկինք բարձրացնող ու մոլագար հրահանգները նրբորեն շրջանցող ապագա գործիչներին:

Մենք Ձեզ չենք հիշի ամեն սեղան նստելուց տղերքի կենացը խմելիս: Բայց, ցավոք, Ձեզ դեռ երկար կհիշեն «փռեմ ասֆալտին» խեղկատակ վիդեոկլիպներում 5 րոպեով դերասան դարձածները:

Բարի ճանապարհ դեպի շաբաթներով անխուսափելիորեն մոռացվածի կառավարական աշխատասենյակ, պարոն գեներալ:

Դուք կնստեք օրերով, առավոտից երեկո, հուսով, որ հիմա սելեկտորը կզանգի: Իսկ նա գնալով ավելի ու ավելի քիչ կզանգի: Տանջալի օրն անցկացնելու համար որևէ խաղ սկսեք խաղալ: Այս մի խորհուրդն ամբողջովին անվճար էր»:

 

Նույն շարքից