Հասարակություն 

Բանակում չծառայածն ի՞նչ իմանա, թե սա ինչ է. «Մառոզ Մարգոն» նստացույց է հայտարարել կառավարության մոտ

analitik.am

Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նստացույց է հայտարարել կառավարության դռների մոտ: Ոստիկանները փորձում են համոզել նրան դադարեցնել նստացույցը, սակայն ապարդյուն. «Մեռնեմ քո կյանքին, ոտդ լվանամ ջուրը խմեմ: Ձեզ հետ խնդիր չունեմ: Թող ես լինեմ վերջին մաման, ով բալա կանչեց, ինձ հանգիստ թողեք, նստեմ: Ինձ աթոռ պետք չէ, ես գետնին կնստեմ: Էսօր բանակը չծառայածն ի՞նչ իմանա բանակի դերն ու նշանակությունը: Կանչեք հարցրեք, տեսնենք, թե ով գիտի Եղնիկների տեղը: Եթե իմանան ես իմ անունը կփոխեմ «Մառոզ»-ը կհանեմ: Թող գան իմ հետ կլոր սեղան նստեն, մի խրամատ, մի դիրքի տեղ ցույց տան»,-ասաց Խաչատրյանը:

Զոհվածների կանայք, մայրերը դժգոհ են, որ կառավարությունը գումար է տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, սակայն նույնը չեն անում զոհված զինվորների ընտանիքների ու Սասնա ծռերի հարձակման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին: Բացի դրանից, նրանք ուզում են, որ պետությունն օգնություն տրամադրի ոչ միայն հակառակորդի կողմից սպանված զինծառայողների ընտանիքներին, այլ նաև նրանց, ովքեր զոհվել են որ մարտական պայմաններում:

Նույն շարքից