Հասարակություն 

Վարչապետը կդիմի դատարան. խոսնակ

analitik.am

Սեպտեմբերի 18-ին Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց դատարանի կողմից:

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք հնարավոր է, որ Փաշինյանն էլ դիմի Վճռաբեկ դատարան` նպատակ ունենալով հասնել նրան, որ արդարարացնեն իրեն, ասաց, որ իրենք վճռական քայլեր են անում դեպի իրավական պետություն. «Կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է եղել, արդարացումը պետք է շարունակաբար լինի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել նախկին իշխանությունները, կից գործող դատական համակարգը: Սա լավ օրինակ կարող է հանդիսանալ այն պաշտոնյաների համար, ովքեր պայքարելու են իրենց իրավունքները վերականգնելու համար»:

Կոնկրետ Փաշինյանի մասով խոսնակը բան չասաց` միայն նշելով, որ վարչապետն այդ հարցում ետ քաշված է և սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում չդիտարկվի այլ մարդկանց համար. «Նա վերջում կամ ինչ-որ մի փուլի կմիանա»:

 

Նույն շարքից