Քաղաքականություն 

Հակոբ Արշակյանը կարծում է, որ Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները միայն ուժեղացրել են իշխող ուժի դիրքերը

analitik.am

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Հակոբ Արշակյանը չի ցանկանում մեկնաբանել Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները, սակայն համոզված է, որ տեղի ունեցած փոփոխությունները միայն ուժեղացրել են իշխող ուժի դիրքերը:

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո Արշակյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեղի ունեցած փոփոխությունները չեն թուլացնում իշխող ուժի դիրքերը, հայտարարեց, որ կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով. «Այս կոնկրետ դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած: Դրա մասին է վկայում նաև հանրության արձագանքը»:

Հարցին արդյո՞ք այլ հրաժարականներ կլինեն, Արշակյանն ասաց, որ այդպիսի քննարկում չի եղել:

Արշակյանը հույս ունի, որ իր աշխատանքից գոհ են:

Նույն շարքից