Հասարակություն 

Վարչապետը հիմա հետևի դռնից դուրս ա եկել. Զոհված զինվորների մայրերն ու կանայք դեռ կառավարության մոտ են

analitik.am

Բանակում զոհվածների մայրերն ու այրիները շարունակում են ակցիա իրականացնել կառավարության մոտ: Մինչ այս պահը կառավարությունից նրանց հետ չեն հանդիպել ու չեն պատասխանել նրանց հարցերին:

Ակցիայի մասնակից կանայք պահանջում են, որ տարբերություն չդրվի զինվորների մեջ ու եթե փախհատուցում է տրվում մարտական պայմաններում զոհվածների ընտանիքներին, նույն արվի նաև ոչ մարտական պայմաններում զոհվածների մասով: Բացի դրանից, նրանք պահանջում են, որ Մարտի 1-ի զոհերի օրինակով գումար հատկացնեն նաև զոհված զինվորների, ինչպես նաև Սասնա ծռերի գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին: Մայրերի խոսքերով, իրենք չեն նախանձում Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին գումար տալուն, ուղղակի արդարություն են պահանջում:

Կանայց հանդիպում են պահանջում վարչապետի հետ` նշելով, որ նա պետք է «դուխով» իջնի ու հանդիպի իրենց հետ։

Նույն շարքից