Հասարակություն 

Վարչապետն այսօր չի կարող հանդիպել սևազգեստ մայրերի հետ, քանի որ խիստ գրաֆիկ ունի․ Վլադիմիր Կարապետյան

analitik.am

Բանակում զոհվածների մայրերն ու այրիները շարունակում են ակցիա իրականացնել կառավարության մոտ: Մինչ այս պահը կառավարությունից նրանց հետ չեն հանդիպել ու չեն պատասխանել նրանց հարցերին:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ վերջինս իր մամուլի ասուլիսի ժամանակ այդ թեմայով ամեն ինչ ասել է:

Կարապետյանը տեղյակ չէ կհանդիպի արդյո՞ք Փաշինյանը ծնողների և այրիների հետ, թե` ոչ:

Հարցին, թե ինչ լուծում են տեսնում այս իրավիճակում, Կարապետյանն ասաց, որ իրավիճակի յուրահատկությունը կհասկանան, հետո որոշում կկայացնեն:

Կարապետյանն ասաց, որ ինքը կարող է հանդիպել ակցիա անողների հետ և փոխանցել նրանց խոսքը վարչապետին. «Վարչապետը հանդիպումների խիստ գրաֆիկ ունի այսօր»:

Կարապետյանն ասաց, որ հիմա կճշտի, թե ամենահարմար պաշտոնյան ով է հանդիպման համար, եթե նման պաշտոնյա չլինի, ինքը կհանդիպի:

Այս պահին Մարգարիտա Խաչատրյանը նստացույց է հայտարարել կառավարության մոտ, հանդիպում է պահանջում վարչապետի հետ։ Կարապետյանն այս մասով ասելիք չունի:

Նույն շարքից