Քաղաքականություն 

Խոսնակը հաստատեց, որ Վանեցյանի հայտարարությունն անակնկալ է եղել Նիկոլ Փաշինյանի համար

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության և դրան իր պատասխանի մասին, նշեց, որ Վանեցյանը հաստատել է` ինքը մենակ չի գրել հայտարարությունը, օգնել են. «Ինչ ասեմ, հաստատեց, որ օգնել են։ Ես հարց եմ բարձրացրել, ինքն էլ հաստատել է»:

Կարապետյանը հայտարարեց, որ այդ օրը վարչապետը բառերին շատ խնայողաբար մոտենալով է խոսել՝ ակնարկելով որ կա փոխադարձ համաձայնություն. «Դրանից հետո առերեսվել է նման հայտարարությանը, որն արեց պարոն Վանեցյանը, անսպասելի էր թե՛ իր համար, թե՛ իր թիմի ներկայացուցիչների: Դրա համար էլ առաջացան հարցադրումներ»:

Կարապետյանը դժկամություն հայտնեց, որ իրեն հարցեր են տալիս Վանեցյանի մասին, քանի որ նա այլևս պաշտոնյա չէ. «Այն, ինչն անցած է, անցած է»:

Ինչ վերաբերում է Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում պաշտոնակատարներ նշանակելուն, Կարապետյանն ասաց, որ դա վարչապետի որոշելիքն է:

Նույն շարքից