Քաղաքականություն 

Վարչապետի խոսնակը` Արսեն Թորոսյանի պաշտոնանկության և Լենա Նազարյանի հեռանալու վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

Այսօր մամուլը գրել էր, որ շուտով իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Առողջապահության նախարարը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, կհեռանա նաև Լենա Նազարյանը:

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ այդ պաշտոնյաները վայելում են վարչապետի աջակցությունն ու վստահությունը:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հեռանալուն, Կարապետյանը չցանկացավ պատասխանել նրա վերաբերյալ հարցերին, հայտաարելով, որ նա արդեն որպես պաշտոնյա անցյալում է:

Հարցին, թե ինչ խորհուրդներ է տալու վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Վալերիյ Օսիպյանը, Կարապետյանն ասաց, որ ուրախությամբ կլսի, եթե հարցն ուղղեն Օսիպյանին. «Երբ հանդիպենք նրա հետ, կարող եք հարցնել»:

Հարցին, թե ինչու է Օսիպյանը նշանակվել գլխավոր խորհրդական, եթե վերջինիս աշխատանքից գոհ չի եղել վարչապետը, Կարապետյանն ասաց՝ եթե մի ուղղությամբ մի գործառույթի շրջանակներում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը, կամ այն պաշտռոնյան, որին վստահում են, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել և իրականացնել պատշաճ մակարդակի գործունեություն:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դառնան, խոսնակն ասաց, թե գիտի, որ ինչ-որ նախաձեռնություն կա ԱԺ-ում. «Հետևենք զարգացումներին»:

Նույն շարքից