Հասարակություն 

Ձերբակալել են շամանին, ով պատրաստվում էր «վտարել Պուտինին»

Երեկ երեկոյան Բուրյաթիայում ոստիկանությունը ձերբակալել է Յակուտիայի բնակիչ Ալեքսանդր Գաբիշևին, ով հայտնի է որպես «Շաման, որը պատրաստվում է վտարել Պուտինին»: Այս մասին գրել են տեղական ԶԼՄ-ները և Գաբիշևի կողմնակիցները:

«Ոստիկանները եկան երկու ավտոբուսով և տարան նրան Ուլան-Ուդեի ուղղությամբ», - Znak.com- ին ասել է Գաբիշևին ուղեկցողներից մեկը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկը չի ներկայացել և ոչինչ չի բացատրել: Ամեն ինչ կատարվել է լուռ:

Բուրյաթիայի Ներքին գործերի նախարարությունը BBC- իի հարցմանն ի պատասխան հրաժարվել է նշել անձի անունը։ Միայն հաղորդվում է, որ վերջինս հետախուզվում էր Սախայի Հանրապետությունում (Յակուտիա) հանցագործություն կատարելու համար:

Հայտնի շամանը մեծ համբավ է ստացել սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ ելույթ է ունեցել հունիսի 12-ին Չիտայում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ: Այնտեղ նա կոչ է արել ստեղծել ժողովրդական խմբեր, որոնք օրենքի շրջանակներում իրավունք կունենան որոշումներ կայացնել․ «Հիշե՛ք, Պուտինը ձեզ համար հրաման չէ»,-ասել է Գաբիշևը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից