Հասարակություն 

Սուրեն Պապիկյանին թույլ չտվեցին մտնել կառավարության շենք

analitik.am

Կառավարութան մոտ բանակում զոհվածների կանանց ու մայրերի բողոքի ակցիան շարունակվում է: Այստեղ է նաև Մարգարիտա Խաչատրյանը, ով նստացույց է հայտարարել կառավարության դռան մոտ:

Քիչ առաջ Խաչատրյանի և մյուսների հետ հանդիպեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա լսեց կանանց ու փորձեց մտնել կառավարության շենք, սակայն նրան ներս չթողեցին:

Պապիկյանն ասաց, որ ստիպված է վերադառնալ նախարարություն, քանի որ իրեն թույլ չեն տալիս մտնել կառավարության շենք, որտեղ գնում էր խորհրդակցության:

Պապիկյանը հայտնեց, որ կառավարության շենքի մոտ եկել էր խորհրդակցության համար, նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:

Լրագրողներին նախարարն ասաց, որ լսել է քաղաքացիներին, հիմա կփորձի հասկանալ, թե ինչու վերջիններիս դիմումներին պատասխան չի տրվել:

Նույն շարքից