Հասարակություն 

Խնդրում եմ ռադդ քաշի. Կառավարության մոտ երիտասարդ կինը «դաս էր տալիս» զոհվածների մայրերին ու այրիներին

analitik.am

Կառավարութան մոտ բանակում զոհվածների կանանց ու մայրերի բողոքի ակցիան շարունակվում է: Այստեղ է նաև Մարգարիտա Խաչատրյանը, ով նստացույց է հայտարարել կառավարության դռան մոտ:

Քիչ առաջ զոհվածների մայրերին և այրիներին մոտեցավ մի երիտասարդ կին` հայտարարելով, որ ամեն ինչ պետք է ցիվիլ ձևով անել: Չգիտես, թե ինչու, երիտասարդ կնոջը դուր չէր եկել բողոքող կանանց քայլը, կամ այն, թե ինչպես են նրանք բարձրացնում իրենց ձայնը:

Երիտասարդ կինը հայտարարեց, թե նախորդ իշխանությունների ժամանակ մայրերը չեն պայքարել. «Այն ժամանակ սուս էին մնում, երբ ձեռքներից բռնում ու մի կողմ էին տանում»:

Հավաքված կանանց դուր չեկավ այդ հայտարարությունը, իրավիճակը լարվեց: Հետո մայրերը խնդրեցին, որ մոտեցած երիտաարդ կինը «ռադը քաշի»:

Ի վերջո մայրերին մոտեցած երիտասարդ կնոջը հեռացրեցին կանանց մոտից` մինչ այդ հիշեցնելով, որ սևազգեստ մայրերը միշտ են բարձրացրել իրենց բողոքի ձայնը:

Կանայք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ:

Նույն շարքից