Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանում բախվել են հայ և եզդի գործարարները. հնչել են կրակոցներ

Սեպտեմբերի 18-ին, Եկատերենբուրգում զանգվածային բախում է տեղի ունեցել, ինչի ժամանակ հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները բախումը տեղի է ունեցել գործարար հայերի և գործարար եզդիների միջև:

Բարեբախտաբար բախման արդյունքում լուրջ վնասվածքներ ստացողներ չեն եղել: Որևէ մեկը չի հոսպիտալացվել: Ոստիկանությունից ևս որևէ մեկը չի տուժել:

Ենթադրվում է, որ հիմա երկու կողմերն էլ խնդիրներ են ունենալու շուկայի ղեկավարության հետ, որտեղ գործունեություն են ծավալում:

Բախումը չունի ազգային ենթատեքստ, այն բացառապես տնտեսական հետաքրքրությունների շրջանակներում է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից