Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Դու Մանվել Գրիգորյանի օգնակա՞նը չես, ի՞նչ ես ուզում. Նիկոլ Փաշինյանը «խռովեց» ու հեռացավ կանանց հետ հանդիպումից

analitik.am

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վերջո որոշեց հանդիպել կառավարության մոտ բողոքի ակցիա անող բանակում զոհվածների մայրերի և այրիների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը, ով վերջին շրջանում անընդհատ խոսում է 1000 դրամների հիմնադրամի մասին:

«Դուք Մանվել Գրիգորյանի օգնակա՞նը չեք»,-դիմելով Մանուկյանին՝ հարցրեց Փաշինյանը:

«Եղել եմ»,-պատասխանեց վերջինս:

«Մանվել Գրիգորյանի ունեցվածքն ինչո՞ւ չեք վաճառում, կամ մինչև 2018 թվականը խի՞ չեք վաճառել: Էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել: Ի՞նչ եք եկել հիմա ինձանից պահանջում»,-ասաց Փաշինյանը` թույլ չտալով Մանուկյանին խոսել ու հեռանալով հանդիպումից:

 

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է գումար հատկացվել Մարտի 1-ի զոհերին, սակայն չի տրամադրվել նաև զոհվածների ընտանիքներին, Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր հարցերը հերթով կլուծվեն, և եթե մի հարցին լուծում է տրվել, պետք չէ դժգոհել, պետք է ուրախ լինել դրա համար:

Վարչապետի հեռանալուց հետո ակցիա անող կանանցից մեկը հայտարարեց, որ վերջինս խռովեց ու գնաց կառավարություն:

 

Ակցիան շարունակվում է:

 

 

Նույն շարքից