Հասարակություն 

Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի Հայաստանից բացակայելու օրերին. Ղազինյան

analitik.am

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

Սա վկայում է 2 բանի մասին.

Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները:

Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի Հայաստանից բացակայելու օրերին՝ պատասխանատվությունից խուսափելու և երրորդական պաշտոնյաներին հետևանքների համար պատասխանատու կարգելու համար;

Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ՀՀ ոտիկանապետ կնշանակվեն «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնված հայտնի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ բացարձակ ազատության և հայեցողության պայմաններում:

Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու «ժողովրդի սրտի» ընդդիմությունը:

«ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը:

Հ.Գ. Ամուլսարի պաշտպանների նկատմամբ ուժի կիրառումը համարում եմ անթույլատրելի, իսկ անհարկի և անհամաչափ ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը»:

Նույն շարքից