Իրանի իշխանությունների սպառնալիքներն անպատիժ չեն մնա: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Լենտան:
«Հանդիպել եմ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա աննախադեպ հարձակման դեպքը քննարկելու համար: ԱՄՆ-ն աջակցում է Սաուդյան Արաբիային և իրեն պաշտպանելու իրավունքը: Իրանական ռեժիմի սպառնալիքներն անպատիժ չեն մնա»,-գրել է Պոմպեոն: