Նամիբիայում գտնվող «Էթոշա» արգելոցում երկու հազվագյուտ սև ռնգեղջյուրներ մենամարտել են: Կենդանիների մասնակցությամբ տեսանյութ հրապարակել է Daily Mail-ը:
Տեսանյութը նկարահանել է էքսկուրսավար Ռոկո Թալիան, որն ականատես է եղել, թե ինչպես է սև ռնգեղջյուրը մենամարտել մեկ այլ ռնգեղջյուրի հետ և մարտի ընթացքում օդ շպրտել նրան: Ագրեսիվ կենդանին շտապել է թշնամու հետևից և եղջյուրներով քշել նրան:
Սև ռնգեղջյուրն աֆրիկյան ռնգեղջյուրի տեսակ է, որը գտնվում է ոչնչացման եզրին: 2013-ի նոյեմբերից Արևմտյան Աֆրիկայի սև ռնգեղեղջյուրների տեսակներից մեկը պաշտոնապես հայտարարվել է ոչնչացված: Սև ռնգեղջյուրը կշռում է մոտ 2 տոննա և կարող է հասնել մինչև 3 մետր երկարության: Որպես կանոն, ունի երկու եղջյուր, սակայն հանդիպում են նաև 3 կամ նույնիսկ 5 եղջյուր ունեցող տեսակներ:
«Էթոշա» ազգային պարկը Նամիբիայի հյուսիսում գտնվող արգելոց է: Արգելոցի տարածքում ապրում են աֆրիկյան փղեր, սև ռնգեղջյուրենր, լեռնային զեբրեր, ընձուղտներ, աֆրիկյան ջայլամներ և այլ բազմաթիվ կենդանիներ: