Քաղաքականություն 

Ասածս կարող եք ընդունել որպես հեգնանք. Իմ քայլի պատգամավորն ունքը դզելու փոխարեն կարծես աչքը հանեց

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր էջում գրում է.

«Հարգելի ընկերներ և ընտրողներ,

«Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցիս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել այն, որ Հրայր Թովմասյանը իր գործողություններով ցույց է տվել, որ անաչառ չէ: Հենց դա եմ նկատի ունեցել հարցազրույց տալիս: Գուցե ձևակերպումների հարց է, ասածս կարող եք ընդունել որպես հեգնանք:

Բնականաբար մեր գործողությունները միտված են անաչառության ապահովմանը իրավական դաշտում»:

 

Նույն շարքից