Հասարակություն 

Իմքայլական պատգամավորը զգուշացնո՞ւմ է Ռուբեն Մելիքյանին

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն իր էջում գրում է.

«Սիրելի՛ Ռուբեն Մելիքյան

Տեղեկացնում եմ, որ Դուք ինձ եք վերագրել բառեր, որոնք ես չեմ ասել, չեմ գրել և դրանցից արել եք անհիմն եզրակացություններ։

Սիրելի՛ Ռուբեն, անցել են այն ժամանակները, երբ բառերը նշանակություն չունեին, և ոմանք բերանները բացուխուփ անելով քաղաքական կամ այլ գործոններ էին դառնում։ Բառերը շատ կարևոր են, ունեն կոնկրետ նշանակություն, և դրանք պետք է մեկնաբանվեն այնպես, ինչպես գրված կամ ասված են։ Ամեն բառի հետևում պետք է լինի այդ բառերն արտասանողի պատասխանատվությունը։ Ես պատասխանատու եմ իմ գրածի համար, իսկ Դու՞ք։

Բարձր գնահատելով Արցախի հանրապետությունում նախկինում Ձեր զբաղեցրած պաշտոնը, մասնավորապես Մարդու Իրավունքների Պաշտպանի սահմանադրական ինստիտուտը՝ փոքր հույս ունեմ, որ Ձեր որակումները այնուամենայնիվ թյուրիմացության արդյունք են, ոչ թե՝ դիտավորության։ Լիահույս եմ, որ այս գրառումը Ձեզ կստիպի վերանայել Ձեր բառապաշարը, հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ կհամալրեք քաղաքական ներկապնակում դեռևս նշմարվող այնպիսի անձանց ցուցակը, որոնց անդրադառնալը համարում եմ իմ արժանապատվությունից ցածր։

Հարգանքով»»:

Նույն շարքից