Բիզնես Հասարակություն 

Ի՞նչն է խանգարում Երևանում «Carrefour» սուպերմարկետի բացմանը

analitik.am

2012թ.-ի սեպտեմբերին հարեւան Վրաստանում ֆրանսիական մանրածախ առևտրի հսկայի բացումից հետո ավելի քան մեկ տարի Երևանին գայթակղում է նոր «Carrefour» սուպերմարկետի բացումը: Այնուամենայնիվ, հաղորդագրությունների համաձայն ցանցի մուտքը հայկական շուկա խոչընդոտում են մի խումբ տեղացի օլիգարխներ, ովքեր երկրում վերահսկում են լայն կիրառման ապրանքների շահավետ ներմուծումը:


Թեւ 2013թ.-ին Հայաստանը բացեց օդային բեռնափոխադրումների ոլորտը, երկրի տնտեսությունը շարունակում է տարածաշրջանում մնալ ամենամենաշնորհայինը: Մի խումբ անձանց ձեռքում սեփականության կենտրոնացումն էական խոչընդոտ  է տնտեսական աճի ու մրցակցության համար:


Հայաստանում «Carrefour»-ին խոչընդոտում է երկրում սուպերմարկետների  ամենախոշոր ցանցը՝ «Yerevan City»-ին, որի սեփականատերն է Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ դարձյալ նրան պատկանող, սննդամթերքի խոշոր ներկրող «Ալեքս Գրիգը»: Ալեքսանյանի ազդեցությունը շաքարավազի ու ալյուրի գնագոյացման վրա էապես վտանգի ներքո կհայտնվի աշխարհում իր մեծությամբ երկրորդը հանդիսացող առեւտրային ընկերության մուտքից հետո: Լուրերի համաձայն՝ Ալեքսանյանը վարձակալել են «Dalma City Mall» առեւտրական հրապարակը «Yerevan City» սուպերմարկետի համար, որպեսզի խափանի դրա օգտագործումը «Carrefour»-ի կողմից:


Այժմ սպասվում է, որ «Carrefour»ճն իր առաջին խանութը Երեւանում կբացի «Yerevan Mall» առեւտրի կենտրոնում, որը տեղի կունենա փետրվարին: Այս կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի ռենոն դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ «բացումն անխուսափելի է»: Միջամտել էին կառավարական պաշտոնյաները, այդ թվում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով խոստացել էր ամեն ինչ անել, որպեսզի  «Carrefour»-ը դուրս գա հայկական շուկա:


Նոյեմբերին Համաշխարհային բանկի հրատարակած զեկույցում նշվում էր մոնոպոլիզացիայի և մրցունակության պակասի մասին որպես մեկն այն չորս հիմնախնդիրներից, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացմանը ներդրումների աշխատատեղերի ստեղծման տրանսպորտային կապերի խնդիրների հետ միասին: 2013թ. ընթացքում որոշակի առաջընթաց գրանցվեց որոշ ոլորտներում՝ հատկապես օդային տրանսպորտի ոլորտում: «Արմավիան», որը գերակշռում էր այս ոլորտում մինչեւ 2013թ, առաջին ամիսները, ապրիլին հայտարարեց սնանկության մասին: Սա ճանապարհ  հարթեց տվյալ ոլորտի բացման համար:


Այնուամենայնիվ, օդային տրանսպորտի սեկտորի բացումը չամրապնդեց տնտեսության մյուս ոլորտներում առաջանթացը: Մանրածախ առեւտրում առայժմ չկա հստակ ամսաթիվ, թե երբ կբացվի «Carrefour» սուպերպարկետը, այն ժամանակ, երբ մենաշնորհայնացումը 2013թ.-ին ավելացավա նաեւ գազի ոլորտում:


www.news.am

Նույն շարքից