Հասարակություն 

Մեզ մոտ տղամարդիկ ամուսնանում են կանանց հետ ու միշտ է այդպես լինելու. Կադիրովը` ԼԳԲՏ-ի վերաբերյալ հարցերի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատրաստ է երկխոսել Եվրախորհրդի վեհաժողովի զեկուցող Ֆրանկ Շվաբի հետ՝ Չեչնիայում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցի շուրջ: Միևնույն ժամանակ Կադիրովը իրականությանը չհամապատասխանող է համարում խոսակցությունները, թե Չեչնիայում ոտնահարում են սեռական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

«Գրոզնիում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը մտնում է արտաքին գործերի նախարարության իրավասության մեջ: Չեչնիան բաց է ցանկացած պատվիրակության հետ երկխոսելու համար, որոնց այցի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳՆ-ի հետ»,-գրել է Կադիրովը։

Նա նշել է, որ հիմնավորված կարծիք կա, թե ԵԽԽՎ-ն և եվրոպական մի շարք կազմակերպություններ բացահայտ կողմնակալություն են ցուցաբերում Չեչնիայի հետ կապված հարցերի քննարկման ընթացքում: Այնպես որ, «նրանց չի հետաքրքրում Չեչնիայում տեղի ունեցող հետպատերազմական տարածքների պատմության մեջ աննախադեպ փոփոխությունները, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական»:

Ըստ Կադիրովի՝ հիմքեր կա հավատալու, որ արևմտյան այդ կազմակերպությունները ցանկանում են սսևացնել Չեչնիան, իսկ դրանից հետո՝ ամբողջ Ռուսաստանին:

«Ինչ վերաբերում է ԼԳԲՏ անձանց հետ կապված խնդիրներին, դրանք հորինված են է և իրականում գոյություն չունեն՝ համենայն դեպս Չեչնիայում: Մեր մոտ տղամարդիկ ամուսնանում են կանանց հետ, իսկ կանայք՝ տղամարդկանց: Այդպես է եղել հազարավոր տարիներ, և միշտ կլինի, ինչ էլ մեր մասին խոսեն Արևմուտքում: Հարյուրավոր ստուգումներ են իրականացվել այս հարցի վերաբերյալ բոլոր իրավասու մարմինների, ինչպես նաև իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից: Բայց այդ ամենի վրա աչք են փակում նրանք, ովքեր չեն ուզում տեսնել իրական պատկերը»,-ասել է հանրապետության ղեկավարը:

Նրա կարծիքով, ԵԽԽՎ-ն ցանկանում է, որ չեչենները «կորցնեն իրենց հոգևոր և ազգային արժեքները, որպեսզի միաձուլվեն այն հատվածի հետ, ովքեր մոռացել են իրենց լեզուն, կրոնը, մշակույթը, որպեսզի տղամարդիկ դադարեն տղամարդ լինել, իսկ կանայք՝ կին»:

«Համոզված եմ, որ չեչեն ժողովուրդը և Ռուսաստանի այլ ժողովուրդները կայուն դիմադրողականություն ունեն այդպիսի կործանարար և քայքայիչ չարի դեմ: Մեր ժողովուրդները կարողանում են իրենց և իրենց երկիրը փրկել, այսպես կոչված, «դեմոկրատիա» արտահանելու արևմտյան փորձերից, որոնք ուղղված են ավանդական ընտանիքի ինստիտուտը ոչնչացնելուն, մեր կրոնը և մշակույթը ոչնչացնելուն, որը միշտ էլ փայփայել է ռուս հասարակությունը »,-գրել է Չեչնիայի ղեկավարը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից