Հասարակություն Պատահարներ 

Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում 3 քաղաքացիների հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքից.պարզվել է մասնակիցների ինքնությունը

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են սեպտեմբերի 17-ին Աղավնատուն գյուղում տեղի ունեցած սպանության փորձի մասնակիցների ինքնությունը, սպանության փորձ, որի ժանանակ հնչել էին կրակոցներ և 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին՝ 2-ը՝ Էրեբունի, մեկը՝ Վաղարշապատ բժշկական կենտրոններ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են նշված գյուղի Ն. Մաթևոսայն և Ս. Ավագյան փողոցների խաչմերուկում նշված գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Մխիթար Գազազյանի, 44-ամյա Արման Կիրակոսյանի և 25-ամյա Հարություն Հարությունյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից