Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ մահացածը զինվորական էր․shamshyan.com

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 29-ամյա Միքայել Եփրեմյանը իր վարած Opel Astra մակնիշի 50 CD 700 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել արական սեռի հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպրատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը զինվորական էր։

Նույն շարքից