Միջազգային Հասարակություն 

Վրաստանում անչափահասների թրաֆիքինգի համար ձերբակալվել է 11 մարդ

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի, Ավստրալիայի և 9 վրացիների ձերբակալությունների մասին՝ անչափահասների թրաֆիքինգի, ինչպես նաև նրանց մասնակցությամբ պոռնոգրական լուսանկարների արտադրություն և վաճառքի համար, հայտնում է ria.ru-ն:

Մի քանի ամիս քննչական միջոցառումներ են իրականացվել վրաց իրավապահների, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Եվրապայի անվտանգության ուժերի համատեղ ջանքերով:

«Քրեական խմբի 11 անդամները ձերբակալվել են՝ անչափահասների թրաֆիքինգի, ինչպես նաև նրանց մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի արտադրություն և վաճառքի համար: Հանցագործությունը պատժվում է 17-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ ձերբակալվածների թվում են այդ անչափահասների ծնողները, հարազատները և ընկերները, որոնք նկարահանվել են պոռնոգրական նյութերում:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 8-ից 14 տարեկան 10 աղջիկ նկարահանվել է պոռնոգրաֆիկ նյութերում։ Յուրաքանչյուր լուսանկարի համար ծնողները ստացել են 500-ից 3 հազար լարի (170-ից մինչև հազար դոլար): Ձերբակալված օտարերկրացիները Թբիլիսիում վարձակալած բնակարաններում ապօրինի լուսանկարչական ստուդիաներ էին ստեղծել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից