Քաղաքականություն Միջազգային Հասարակություն 

ԱՄՆ կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածն Իրանին կվերաճի «համատարած պատերազմի». Զարիֆ

ԱՄՆ կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածն Իրանին կվերաճի «համատարած պատերազմի»։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը։

«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին։ Մենք չենք ցանկանում մասնակցել ռազմական դիմակայությանը... Բայց մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տարածքը»,- ասել է Զարիֆը CNN-ի հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել են սաուդյան նավթային օբյեկտների վրա անցած հանգստյան օրերին հարձակումների մեջ։ Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակումն անվանել է «պատերազմի ակտ»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից