Հասարակություն Պատահարներ 

Երևանի Շիրակի փողոցում բախվել են Lexus RX-ն ու BMW 320-ը. կա տուժած

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus RX» (վարորդ՝ Քնարիկ Ջ.) և «BMW 320» (վարորդ` Աշոտ Պ., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից