Իրավական Հասարակություն Միջազգային 

Կուրսկի դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիներին արտաքսելու որոշումը

analitik.am

Կուրսկի շրջանային դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության կիրառման և երկրից արտաքսելու մասին Կորենևյան դատարանի որոշումը:

ՀՀ քաղաքացու՝ այդ երկրում ապօրինաբար բնակվելու փաստը պարզվել է սեպտեմբերի 4-ին Կուրսկի շրջանի Կորենևո գյուղում անցկացված ստուգումների ժամանակ:

«Պարզվել է, որ բացակայում են գործող միգրացիոն քարտերը, որոնք իրավունք են տալիս բնակվել Ռուսաստանի Դաշնությունում: Պաշտպանի բողոքները հիմնված էին վարչական իրավախախտումների կազմի բացակայության վրա»,- տեղեկացնում է տեղական պարբերականը:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիները պետք է տուգանք վճարեն՝ յուրաքանչյուրը 2000-ական ռուբլու չափով: Արտաքսման ենթակա ՀՀ քաղաքացիների թվի մասին դեռ չի հաղորդվում:

Նույն շարքից