Հասարակություն Միջազգային Սպորտ 

Կանայք պետք է իրավունք ունենան ֆուտբոլ դիտելու մարզադաշտից. ՖԻՖԱ-ն կոչ է արել Իրանին վերացնել կանանց՝ մարզադաշտ այցելելու արգելքը

analitik.am

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ Իրանում կանանց նկատմամբ գործող ֆուտբոլային հանդիպումների այցելելու արգելքն «անընդունելի է» և պետք է վերացվի:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Ինֆանտինոյի խոսքով՝ ՖԻՖԱ-ի դիրքորոշումը հստակ է և կայուն. կայանք պետք է իրավունք ունենան իրենց երկրում մարզադաշտ այցելելու:

Իրանում կանանց՝ մարզադաշտ այցելելու արգելքը սահմանվել է 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից կարճ ժամանակ անց:  Amnesty International և Human Rights Watch իրավապաշպան կազմակերպությունները կոչ են արել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային քայլեր ձեռնարկել այդ արգելքին վերջ դնելու նպատակով:

Ինֆանտինոյի կոչը հաջորդել է ողբերգական միջադեպին, երբ Սահար Խոդայարին՝ իրանցի երկրպագուհիներից մեկը, հրկիզել է իրեն, երբ մերժում է ստացել Թեհրանում մարզադաշտ մուտք գործելու համար:

«Լիահույս եմ, որ Իրանի ֆեդերացիան և իրանական իշխանությունները կարձագանքեն մեր շարունակական կոչերին՝ կարգավորելու այս անթույլատրելի իրավիճակը»,- ասվում է Ինֆանտինոյի հայտարարության մեջ:

Նույն շարքից