Հասարակություն 

ՌԴ-ում՝ բնակարաններից մեկում, 3 «տղա-մաուգլի»-ներ են հայտնաբերվել

analitik.am

Ռուսական Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչի բնակարանում հայտնաբերել են երեք «Մաուգլի» տղաների:

12, 8 և 4 տարեկան եղբայրները չեն կարողանում խոսել և հոգալ իրենց կարիքները, ունեն մտավոր խնդիրներ և այլ հիվանդություններ: Անչափահասների հարցերով տեսուչները պարզել են, որ նրանց 32-ամյա մայրը, որ աշխատում է որպես հավաքարար, գործնականում չի հոգացել երեխաների մասին: Տղաները չեն գնացել դպրոց կամ մանկապարտեզ, չեն եղել փողոցում: Նրանք նորմալ սնունդ չեն ստացել, չեն ունեցել նորմալ հագուստ, խաղալիք և հիգիենայի պարագաներ: Բնակարանում տիրել է հակասանիտարական վիճակ: Եղբայրներից յուրաքանչյուրն ունի տարբեր ազգանուն:

Երեխաները տեղափոխվել են հատուկ հաստատություն և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Նրանց մոր դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 156-րդ «Անչափահասին դաստիարակելու պարտականությունները չկատարելու» հոդվածով: Նրան ազատ են արձակել չհեռանալու ստորագրությամբ:

Նույն շարքից