Միջազգային Հասարակություն 

Բուրյաթիայում ձերբակալել են շամանին, ով գնում էր Մոսկվա՝ «Պուտինին քշելու»

Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա մի քանի ամիս է՝ Յակուտիայից ոտքով գնում էր Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կրեմլից քշելու:

Շամանի աջակիցների խոսքերով՝ նրա ձերբակալության համար 40-50 դիմակավոր անձ է եկել:

Իրավապահները հայտնել են, որ Գաբիշևը հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ է գտնվում:

Գաբիշևն իր քայլերթը սկսել էր այս տարվա մարտին և անցել էր 2800 կմ: Սա նրա առաջին քայլերթը չէ դեպի Մոսկվա: Անցյալ տարի շամանը ստիպված է եղել ընդհատել իր առաքելությունը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից