Հասարակություն 

«Այ մարդ, ամոթ չէ՞, Գյումրին հո գյուղ չէ՞»․ Նիկոլայ Ծատուրյանի բողոքը՝ գյումրեցիների անունից

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը հանդիսատեսի անունից իր բողոքն է ներկայացնում Գյումրու քաղաքային իշխանություններին առ այն, որ ժամը 21․00 -ից հետո քաղաքային տրանսպորտն այլևս չի աշխատում։ «Չգիտեմ ասեմ ցանկություն է, թե ինչ․․․

Գիտեք, երբ որ մեզ մոտ գալիս են ներկայացում դիտելու, մի քիչ երկար ներկայացում է լինում, զգում եմ՝ հանդիսատես կա, սկսում է անհանգստանալ, որովհետև 58 թաղամաս պիտի գնա, հասնի․ գիտի, որ վերջին ավտոբուսը 9-ին է։ Դե լավ, ամոթ չէ՞, գյուղ չենք, տո․․․ Մի քիչ շատ արեք, մի քիչ ավելի ուշ ժամերի արեք, որ մարդիկ հանգիստ լինեն, էլ չեմ ասում, որ Երևան-Գյումրի երկու գնացք կա․ մի հատ չեմ իմանում առավոտ ծեգին է, մյուսն էլ ինչ-որ 7-ին է, ինչ է, արդեն պետք է 4-5 գնացք աշխատի, որ մեկն էլ գնա գիշերը 11-ին: Մարդիկ Երևանից գալիս են ներկայացում դիտելու, գնացքով վերադառնան, թեև ես գիտեմ, որ հյուրանոցների տերերը դեմ կլինեն․․ Երկու գնացք, այ մարդ, ամոթ չէ՞»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից