Հայաստան Քաղաքականություն 

Նրանք գուցե երբեմն հակադրվեն Փաշինյանին, սակայն իրականում կաջակցեն միմյանց. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամենից շատ օգտվեց ՀԱԿ-ը։ Քաղաքական թատերաբեմից հեռացած այս ուժը վերակենդանացավ ու Փաշինյանի իշխանությունում թելադրողի դեր ստանձնեց։

Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը փորձում է կրկին խաղի մեջ մտնել ու, կանխազգալով առաջիկա զարգացումները, ակտիվ նախապատրաստությունների մեջ է։ Ավելին, շուտով այս քաղաքական ուժը սպասարկող լրատվամիջոցները ևս ակտիվանալու են, քաղաքական պայքարում նրանց համար սա ամենակարևոր գործիքն է։ Օրերս տեղի ունեցած ՀԱԿ-ի փակ նիստը ևս վկայում է, որ քաղաքական նոր օրակարգի մեկնարկը տրված է։

Նույն տեղեկություններով, նրանք գուցե երբեմն հակադրվեն Փաշինյանին, սակայն իրականում կաջակցեն միմյանց։ Բացի այդ, ՀԱԿ-ն առանձին չի կարող ծանրակշիռ ներկայություն ունենալ քաղաքական դաշտում։ Մնում է, որ հոգեզավակն իր հետ քաղաքական վերջնական ոչնչացման չտանի հոգևոր հորը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից